highschool65.am Open in urlscan Pro
2606:4700:3035::ac43:ace3  Public Scan

URL: https://highschool65.am/
Submission: On March 22 via api from US — Scanned from US

Form analysis 1 forms found in the DOM

javascript:void(0)

<form action="javascript:void(0)" class="foot-message">
  <input type="text" id="email2" placeholder="Ձեր էլ․ հասցեն">
  <button onclick="SendMessage2()">Ուղարկել</button>
</form>

Text Content

Զանգահարել +374 10 48 09 22
 * Facebook
 * Instagram
 * Հայերեն Հայերեն Русский English

 * Մեր Մասին
   * Աշխատակազմ
 * eTwinning-ը դպրոցում
 * Պատկերասրահ
   * Տեսադարան
 * Հաշվետվություն
 * Հայտարարություն
 * Կապ

MENU


 * Մեր Մասին
 * Աշխատակազմ
 * eTwinning-ը դպրոցում
 * Պատկերասրահ
 * Տեսադարան
 * Հաշվետվություն
 * Հայտարարություն
 * Կապ


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
ԼԵՈՅԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 65 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Դպրոցը ստեղծվել է 1951թ-ին և մինչև 1956թ-ը գործել է Երևանի թիվ 32 դպրոցի
տարածքում: 
1956թ-ին շահագործման է հանձնվել դպրոցի առաջին մասնաշենքը, իսկ 1967թ-ին 
1960թ. մեծ պատմաբան Լեոյի 100-ամյակի կապակցությամբ դպրոցը անվանակոչվել է նրա
անվամբ

Կարդալ ավելին


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
ԼԵՈՅԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 65 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Դպրոցը ստեղծվել է 1951թ-ին և մինչև 1956թ-ը գործել է Երևանի թիվ 32 դպրոցի
տարածքում: 
1956թ-ին շահագործման է հանձնվել դպրոցի առաջին մասնաշենքը, իսկ 1967թ-ին 
1960թ. մեծ պատմաբան Լեոյի 100-ամյակի կապակցությամբ դպրոցը անվանակոչվել է նրա
անվամբ

Կարդալ ավելին



ՀՈՍՔԵՐ

 * Տնտեսագիտական

 * Ֆիզիկամաթեմատիկական

 * Կենսաքիմիական

 * Պատմաիրավագիտական

 * Լեզվաբանական

 * Ճարտարապետություն

Ֆիզիկամաթեմատիկական հոսքի դասարաններում ուսումնառության գործընթացը կազմակերպվում
է հիմնականում ճշգրիտ գիտությունների (ֆիզիկա, մաթեմատիկա) ուսուցման
գործնական-կիրառական ուղղվածության հիմքով՝ ըստ չափորոշչային պահանջների: 
Ապահովելով և հիմնավորելով «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների յուրացման
գործառույթը` զարգանում և ընդլայնվում են սովորողների տրամաբանական մտածողությունը,
եզրահանգումներ կատարելու ունակությունը և աշխարհաճանաչողությունը: 
Ֆիզիկամաթեմատիկական հոսքի շրջանավարտները գլխավորապես ընտրում են ծրագրավորողի,
ինժեների, ճարտարապետի, մաթեմատիկոսի, ֆիզիկոսի, շինարարի մասնագիտությունները:

Ավագ դպրոցի կենսաքիմիական հոսքի դասարաններում ուսումնառությունը կազմակերպվում է
հիմնականում «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաների չափորոշչահեն գործընթացով, որը
հանգեցնում է ուսումնական նյութի յուրացման առավելագույն արդյունքի: 
Այս առարկաների ուսուցման մեթոդների և ձևերի բազմազանությունը ընդլայնում է
սովորողների հետաքրքրությունների շրջանակը, որն էլ հնարավորություն է ընձեռում
սովորողներին ոչ միայն լիարժեքորեն տիրապետել գիտելիքներին , այլև դրանց հայտորոշիչ
գնահատման առումով նախադրյալներ է ստեղծում բուհ ընդունվելու համար: 
Կենսաքիմիական հոսքի աշակերտները հաջողությամբ են հանձնում քննություններ
«Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներից և ընդունվում Մխիթար Հերացու անվան
պետական բժշկական համալսարան և այլ բժշկական ուսումնական հաստատություններ, ինչպես
նաև ԵՊՀ-ի, Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ-ի, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետի տարբեր
բաժիններ:

Ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի դասարաններում ժամերի մեծ մասը տրվում է «Հայոց
լեզու», «Մաթեմատիկա», «Անգլերեն» և «Աշխարհագրություն» առարկաներին: 
Վերոնշյալ առարկաների ուսումնական գործունեության կազմակերպման ուղղությամբ տեղի է
ունենում նոր գործընթաց՝ քայլ առ քայլ անցում անձնակողմնորոշիչ կրթության, ինչի
պայմաններում սովորողների ներունակ հնարավորությունների, նրանց ստեղծագործական
ընդունակությունների դրսևորման և անձնային աճի համար առավել նպաստավոր պայմաններ են
ստեղծվում: 
Դրանց բովանդակային, գիտաուսումնական արժեքների բազմակողմանիորեն խորացված և
չափորոշչահեն ուսուցումը հնարավորություն կտա սովորողներին ոչ միայն հիմնավոր
գիտելիքներ ձեռք բերել այդ առարկաներից, այլև հետագայում դյուրությամբ դրանք
կիրառել կյանքում, վստահաբար գործադրել տնտեսագիտության ոլորտում իրենց առջև
ծառացած հիմնախնդիրները լուծելիս: Տնտեսագիտական հոսքի շրջանավարտներն ընդունվում
են ԵՊՀ, ԵՏՀ , ԵՃՀ բուհեր:

Ավագ դպրոցի լեզվաբանական հոսքի դասարաններում ուսումնառության գործընթացը
կազմակերպվում է ` հենվելով հիմնականում լեզուների համակարգված ուսուցման վրա: 
Ավելի շատ ժամեր հատկացվում են «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց
լեզու», «Անգլերեն» առարկաներին: 
Հիմք ընդունելով լեզուների իմացությունը` այս հոսքում կրթության բովանդակության մեջ
կարևորվում են ոչ միայն գիտելիքները, այլև քննադատական մտածողության
հմտությունները, որոնց օգնությամբ սովորողը կարող է ինտեգրվել համաշխարհային
հանրությանը և կոնկրետ իրավիճակներում լուծել կոնկրետ խնդիրներ: 
Այս ուսումնական տարում 12-րդ դասարանում, ըստ օրինակելի ուսումնական պլանի,
ուսումնական գործընթացը կազմակերպվում է այնպես, որ հայոց լեզվի առարկայական
ծրագրերով նախատեսված ուսումնական թեմաների ուսումնասիրությունն իրականացվում է
առաջին կիսամյակում: 2-րդ կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակը
հատկացվում է անհատական և խմբային պարապմունքների միջոցով հայոց լեզվի պետական
քննական (ավարտական, միասնական) ուսումնական ամբողջ նյութի կրկնությանը: 
Լեզվաբանական հոսք ավարտողը ուսումը կարող է հեշտությամբ շարունակել Երևանի պետական
համալսարանի, Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ-ի, Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի և հումանիտար
ուղղվածություն ունեցող այլ բուհերում:

Ավագ դպրոցի պատմաիրավագիտական հոսքի դասարաններում ժամաքանակի մեծ մասը հատկացվում
է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու », « Անգլերեն»
և «Հասարակագիտություն» առարկաներին: 
Այս առարկաների՝ չափորոշչային պահանջներին համապատասխանող ուսուցումը՝ տարեթվերի,
եզրույթների և հասկացությունների, փաստերի, երևույթների, իրադարձությունների և
դրանց պատճառների ու հետևանքների, պատմության ժամանակագրական հաջորդականության
իմացությունը, լայն հնարավորություն են ընձեռում ավագ դպրոցի սովորողներին՝ մեր
երկրի ապագա քաղաքացիներին, ունենալ քննադատական մտածողություն և վերլուծական
կարողություն: 
Նրանք հեշտությամբ են ընկալում և մտապահում աշխարհաքաղաքական զարգացումները,
պատմական իրադարձությունները,առաջ քաշում սկզբունքային հարցեր և արտահայտում
սեփական կարծիքը: 
Իսկ մարդկային հասարակության պատմության արժեքների իմացությունը և անհատի ճիշտ
դիրքորոշումը խիստ կարևոր են քաղաքացիական հասարակության պահանջներին համապատասխան
անձի ձևավորման համար: Պատմաիրավագիտական հոսքի շրջանավարտներն ընտրում են
պատմաբանի, իրավաբանի, իրավագետի, արվեստաբանի, դիվանագետի, քաղաքագետի
մասնագիտություններ:




ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դպրոցի հիմնադրման օրվանից մինչև 1987թ-ը տնօրենն է եղել Հովսեփ Գառնիկյանը:
1987-1995թթ-ին՝ Աշոտ Մնացականյանը: 1996- 2015թթ-ին՝ Նորայր Խրիմյանը: 2015թ-ից
դպրոցը ղեկավարում է Ռաֆայել Բարսեղյանը։ Դպրոցն ունի 150 տեղով հանդիսությունների
սրահ, սպորտային դահլիճ, գրադարան, ինտերնետ–համակարգչային կենտրոններ, ֆիզիկայի,
քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներ ․․․

Կարդալ ավելին


ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ




ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ ՁԵԶ

ԳՐԵՔ ՁԵՐ ԷԼ․ ՀԱՍՑԵՆ ԱՅՍՏԵՂ

Ուղարկել

Դպրոցի սաները սովորելը համարում են կարևորագույն խնդիր իրենց նպատակները
իրականացնելու համար:

 * 
 * 
 * 
 * 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+374 10 48 09 22 +374 10 48 01 11 school65@schools.am Ֆրունզեի փող., 56 շենք

ԲԱԺԻՆՆԵՐ

Մեր Մասին Աշխատակազմ Պատկերասրահ Տեսադարան Հաշվետվություն Հայտարարություն

INSTAGRAM



Հեղինակային իրավունքները © 2021 «Լեոյի անվան հ․ 65ա դպրոց»:

Դիզայնը և պատրաստումը՝ «ՎԵԲ 365» ՍՊԸ